Նալբանդյան փողոցում՝ թունելի մոտ բախվել են ավտոմեքենաներ
Հոկտեմբերի 21-ին, ժամը 08:23-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Նալբանդյան փողոցում՝ թունելի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է հոսանքազրկել ավտոմեքենաները:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» (վարորդ` Մանուկ Մ., ծնված 1964 թ.) և «Opel Vectra» (վարորդ` Տիգրան Գ., ծնված 1990 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մանուկ Մ.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: