Բաժիններ՝

Դուբայում տրվել է Expo 2020-ի մեկնարկի հետհաշվարկը

Դուբայում տրվել է Expo 2020 համաշխարհային ցուցահանդեսի մեկնարկի հետհաշվարկը, One year to celebration-ի բացման արարողությունը տեղի է ունեցել աշխարհի ամենաբարձր երկնաքերի՝ Բուրջ Խալիֆայի մերձակա զբոսայգում։ Հատուկ ցուցահանդեսի անցկացման համար Դուբայում կառուցել են District 2020 շրջանը, որը պայմանականորեն բաժանված է երեք թեմատիկ մասի՝ Mobility (Շարժունություն), Opportunity (Հնարավորություն) եւ Sustainability (Կայուն զարգացում):

Expo 2020-ի հյուրերն ու մասնակիցները կհայտնվեն ֆուտորիստական ոճով կատարված տաղավարներում, որոնք հանդերձված կլինեն նոր շրջանի համար էներգիայի մինչեւ 50 տոկոսն ապահովող արեւային պանելների համակարգով: Ընդամենը ցուցահանդեսում բացվելու է մասնակից երկրների 192 տաղավար:

Expo համաշխարհային ցուցահանդեսն առաջին անգամ տեղի է ունեցել 1851 թվականին Լոնդոնում: 1928 թվականին ստեղծվել է Ցուցահանդեսների միջազգային բյուրո (BIE, Bureau International des Expositions): Համաշխարհային ունիվերսալ ցուցահանդեսներն անցկացվում են հինգ տարվա պարբերականությամբ, տեւում են առնվազն վեր ամիս: Նախորդը տեղի է ունեցել 2015 թվականին Միլանում: Ցուցահանդեսի մասնակիցների թվում են խոշոր միջազգային կազմակերպություններ եւ ընկերություններ:

Expo 2020-ը տեղի կունենա 2020 թվականի հոկտեմբերի 20-ից մինչեւ 2021 թվականի ապրիլի 10-ը Դուբայում: Դա առաջին ցուցահանդեսն է, որը կանցկացվի Մերձավոր Արեւելքում: Սպասվում է, որ այդ ընթացքում ցուցահանդես կայցելի 25 մլն մարդ: Expo 2020-ի կարգախոսն է՝ «Միավորվելով գաղափարները՝ սպեղծում ենք ապագան», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս