«Բոլոր կողմերից կրակի տակ է եղել մարդը…». Արծրուն Պեպանյանը՝ Հրայր Թովմասյանի մասին

Քաղաքագետ Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երկկողմանի կրակի տակ… Հրայր Թովմասյանը նոր էր նշանակվել արդարադատության նախարար: Հրավիրեց հանդիպման: Տեղյակ էր, որ ես մի քանի նախարարների հետ աշխատել էի որպես քաղաքական հարցերով խորհրդական: Խնդրեց կանխատեսել, թե ինչպիսին կլինեն իր հարաբերությունները քաղաքական դաշտի հետ: Ներկայացրի իմ պատկերացումները, նաև ասացի՝

– Ընդդիմությունը շուտով կոշտ կերպով կքննադատի քեզ:

– Դա հնարավոր չէ,- ասաց,- այնտեղ իմ ընկերներն են, ես տասւ տարի նրանց հետ եղել եմ ընդդիմադիր ճամբարում, միասին դժվարին ճանապարհ ենք անցել: Նրանք չեն անցնի ընկերության սահմանը:

– Կանցնեն,- պատասխանեցի,- դու կոռուպցիոն որևէ կապի մեջ չես եղել, մաքրամաքուր կենսագրություն ունես ու քո գոյությամբ որոշակիորեն դրականացնում ես իշխանությունների պատկերը, իսկ դա ձեռնտու չի ընդդիմությանը: Դու քո գոյությամբ դժվարացնում ես ընդդիմության գործերը, և նրանք անողոք կերպով պիտի ջանան քեզ ներկայացնել սև գույներով:

Անցավ որոշ ժամանակ: Եվ իսկապես նրա վաղեմի ընկերներն ամեն ինչ արեցին նրան սև գույնի տակ ներկայացնելու համար:

Հիմա արդեն Հրայր Թովմասյանը իշխանությունների կրակահերթի թիրախում է: Հիմա էլ իշխանություններն են իրենց շահերից ելնելով անողոք կերպով ջանում նրան սև գույնի տակ ներկայացնել, որովհետև եթե Հրայր Թովմասյանը հանրությանը ներկայանա որպես դրական կերպար, ապա կստացվի, որ նախկինները բոլորը չեն եղել բացասական կերպարներ, իսկ դա կհարվածի Փաշինյանի հիմնական խաղաքարտին, որով նա ջանում էր մարդկանց համոզել, թե նախկինները 100 տոկոսանոց հրեշներ էին և ինքը հերոսաբար մարդկանց փրկել է նրանցից…

Բոլոր կողմերից կրակի տակ է եղել մարդը…»:

ԵՐԿԿՈՂՄԱՆԻ ԿՐԱԿԻ ՏԱԿՀրայր Թովմասյանը նոր էր նշանակվել արդարադատության նախարար: Հրավիրեց հանդիպման: Տեղյակ էր, որ ես…

Gepostet von Պեպանյան Արծրուն am Freitag, 18. Oktober 2019

Տեսանյութեր

Լրահոս