«Կոչ եմ անում ՀՀ կառավարությանը, ԱԺ-ին դուրս գալ այս երանելի թմբիրից… հակառակորդը հերթական միլիարդն է նետում սպառազինությունների ձեռքբերման վրա»

«Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շաբաթը ցանկանում եմ սկսել խիստ կարևոր հարցով։ Ընդամենը 10 օր առաջ ես գրել էի նրա մասին, որ ՀՀ Կառավարությունը սառեցնում է ռազմական ծախսերի աճը, այն պայմաններում, երբ ընդհանուր պետական բյուջեն նախատեսվում է ավելացնել 2020 թ․ 14%-ով, և պաշտպանական ծախսերն առնվազն համամասնական աճն անհրաժեշտություն է հակառակորդի սրվող մարտաշունչ հռետորաբանության պայմաններում։

Այն ժամանակ, գտնվեցին «Հռոմի պապից կաթոլիկ» որոշ իմաստուններ, որոնք ջանք չէին խնայում բացատրելու, թե որքան հեռատես է վարվում ՀՀ Կառավարությունը, չավելացնելով պաշտպանական բյուջեն, և միջոցներն ուղղելով այլ՝ «խաղաղ» նպատակների։

Հակառակորդի պատասխանը, սակայն, սպասել չտվեց։ Հոկտեմբերի 18-ին հրապարակվել է Ադրբեջանի 2020 թ․ պետական բյուջեի նախագիծը։ Թեև ընդհանուր պետական բյուջեի ծախսերն աճում են ընդամենը համեստ 1,7%-ով, պաշտպանական բյուջեն աճում է ամբողջ 20,9%-ով, հասցվելով 2,267 մլրդ ԱՄՆ դոլարի, ընդ որում դրանից 945 մլն դոլարը նախատեսվում է սպառազինությունների գնման և ռազմարդյունաբերական ներդրումների համար։ Հակառակորդը նույնիսկ գնում է այլ ծախսային հոդվածների կրճատման՝ պաշտպանական բյուջեն ավելացնելու համար, սա աննախադեպ երևույթ է վերջին տասնամյակի ընթացքում։

Պետք չէ պայծառատես լինել՝ հասկանալու, թե սա ինչ է նշանակում, և ինչի է պատրաստվում հակառակորդը, հերթական միլիարդը նետելով սպառազինությունների ձեռքբերման վրա։ Այս պայմաններում, ՀՀ Կառավարության ներկայացված 2020 թ․ բյուջեի նախագիծը առնվազն տարակուսանք է առաջացնում, եթե չասեմ ավելին։

Ես ստիպված եմ եղել այս կապակցությամբ բացել որոշ փակագծեր ստորև ներկայացված հարցազրույցում, մինչ այդ կոչ եմ անում թե ՀՀ Կառավարությանը, թե Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովին, և թե ԱԺ անհատ պատգամավորներին՝ դուրս գալ այս երանելի թմբիրից, գիտակցել պահի պատասխանատվությունը, և վերանայել ՀՀ 2020 թ. բյուջեի պաշտպանական հատկացումները՝ համարժեք պատասխան տալու մեր շուրջը սրվող իրական մարտահրավերներին»։

Շաբաթը ցանկանում եմ սկսել խիստ կարևոր հարցով։ Ընդամենը 10 օր առաջ ես գրել էի նրա մասին, որ ՀՀ Կառավարությունը սառեցնում…

Gepostet von Avetik Chalabyan am Sonntag, 20. Oktober 2019

Տեսանյութեր

Լրահոս