Փրկարարները դադարեցրել են ավտոմեքենայի գազի արտահոսքը
![](https://168.am/wp-content/uploads/2018/07/prkarar-640x427.jpg)
Հոկտեմբերի 20-ին, ժամը 19:48-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայում՝ «Մեգա մոլ» առևտրի կենտրոնի մոտակայքում, կայանած ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները դադարեցրել են «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Օնիկ Ս.) գազի արտահոսքը: