Բաժիններ՝

Բարսելոնայում ոստիկանությունն ուժ է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմ

Բարսելոնայի իրավապահ մարմիննների աշխատակիցները ուժ են կիրառել բողոքի ակցիայի մասնակիցներին ցրելու համար, որոնք փորձում էին ներխուժել քաղաքի նավահանգստի տարածք: Այդ մասին հայտնել է ABC թերթը:

Հրատարակության տվյալներով՝ ցուցարարները փորձում էին մտնել ազգային գվարդիայի եւ Կատալոնիայի իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից հսկվող նավահանգստի տարածք, որպեսզի արգելափակեն կրուիզային հանրանավերի թերմինալը: Ցուցարարներին ցրելու համար, որոնք առնվազն հազար հոգի էին, իրավապահները հարկադրված են եղել ուժ կիրառել:

«Այս պահի դրությամբ, բողոքողներին չի հաջողվել մտնել նավահանգստի թերմինալներից եւ ոչ մեկը»,-գրում է հրատարակությունը: Հոկտեմբերի 18-ին Կատալոնիայում համընդհանուր գործադուլ է անցկացվում. անկախության կողմնակիցներն արգելափակում են ճանապարհները եւ հանրահավաքներ են կազմակերպում:

Կատալոնիայում զանգվածային անկարգություններն սկսվել են հոկտեմբերի 14-ին այն բանից հետո, երբ Իսպանիայի Գերագույն դատարանը դատավճիռներ կայացրեց կատալոնցի 12 քաղաքական գործիչների նկատմամբ 2017 թվականի անկախության հանրաքվեի անցկացմանը նրանց մասնակցության կապակցությամբ:

Ինը մարդ մեղավոր է ճանաչվել խռովության կազմակերպման մեջ եւ դատապարտվել 9-ից մինչեւ 13 տարի ժամկետով բանտարկության, երեք մարդ մեղավոր է ճանաչվել չենթարկվելու մեջ եւ դատապարտվել տուգանքի, հաղորդել ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս