Բաժիններ՝

Մեզ առանձնապես ոչ մի տեղ չեն սպասում. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հանրապետությունը չի պլանավորում դուրս գալ Եվրոպական տնտեսական միությունից (ԵԱՏՄ), չնայած կազմակերպությունում առկա չլուծված խնդիրներին։

«Կան բազմաթիվ հակասություններ, որոնք գտնվում են կադրից դուրս: Մենք այդպես էլ չհաղթահարեցինք արգելքները, որոնք պետք է հաղթահարեինք՝ ստեղծելով ԵԱՏՄ-ն: ԵԱՏՄ-ից դուրս չենք գալու: Պայքարելու ենք: Դրանից ոչ մի տեղ չես փախչի»,-ասել է Լուկաշենկոն՝ հոկտեմբերի 18-ին ելույթ ունենալով Բելառուսի նախագահին առընթեր Կառավարման ակադեմիայում: Լուկաշենկոյի խոսքը մեջբերել է ԲելՏԱ պետական գործակալությունը:

Լուկաշենկոն նաեւ մեկնաբանել է տնտեսության մեջ ռուսական վեկտորից հրաժարվելու եւ «Արեւմուտք գնալու» առաջարկությունները: «Լսե՛ք, իսկ ինչպե՞ս հրաժարվել: Իսկ որտե՞ղ ենք վաճառելու մեր ապրանքները: Արեւմուտքո՞ւմ: Արեւմուտքում նույն տնտեսությունն է, ինչ մերը: Ինչ է, նրանք մեր արտադրանքը կթողնե՞ն իրենց շուկա: Կյանքում՝ երբեք: Մեզ առանձնապես ոչ մի տեղ չեն սպասում: Մենք դրանից էինք ելնում՝ ձեւավորելով ԵվրԱսՏՀ-ն»,-ասել է նախագահը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս