«Այսօր կարծես նույնպես պահանջ կա. բանսարկուների և մատնիչների ու մրցակցություն է ընթանում առաջին տեղի դափնիների համար». Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մոռանա՞լ, թե՞ հիշել Նաիրի Զարյանին… Ցանկացած միջավայր ստեղծում է իրեն բնորոշ մշակույթ։ Այսպես, որևէ պետության մեջ, երբ խրախուսվում է գիտությամբ զբաղվելը, քննադատական միտքը, ստեղծվում է բարենպաստ միջավայր և գիտությունը ծաղկում է՝ տալով անվանի գիտնականներ։

Նույնը վերաբերում է արվեստին, ներեցեք, վերջերս շատ քննարկվող քրեական մշակույթին, որը նույնպես տալիս է իր հերոսներին և այլն։

1930-ական թվականներին ԽՍՀՄ-ում նույնպես ստեղծվեց բարենպաստ միջավայր մատնությունների, բանսարկությունների համար, որն էլ տվեց իր հերոսներին, որոնցից ամենանշանավորներից էր բանաստեղծ Նաիրի Զարյանը։

Այսօր, կարծես նույնպես պահանջ կա՝ բանսարկուների և մատնիչների ու մրցակցություն է ընթանում առաջին տեղի դափնիների համար։

Կարծում եմ առայժմ թիվ մեկ թեկնածուն լրագրող, «Լուսավոր Հայաստանի» ցուցակով պատգամավոր դարձած Արման Բաբաջանյանն է»։

ՄՈՌԱՆԱ՞Լ, ԹԵ՞ ՀԻՇԵԼ ՆԱԻՐԻ ԶԱՐՅԱՆԻՆՑանկացած միջավայր ստեղծում է իրեն բնորոշ մշակույթ։ Այսպես,որևէ պետության մեջ, երբ…

Gepostet von Avetik Ishkhanyan am Freitag, 18. Oktober 2019

Տեսանյութեր

Լրահոս