Թուրքիայի հետ պայմանավորվածությունները խախտում են վստահությունն ԱՄՆ-ի քաղաքականության նկատմամբ
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին եւ Սենատում դեմոկրատական փոքրամասնության ղեկավար Չաք Շումերը գտնում են, որ Սիրիայի հյուսիս-արեւելքի վերաբերյալ ամերիկա-թուրքական պայմանավորվածությունները խախտում են վստահությունը Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության նկատմամբ: Այդ մասին ասված է օրենսդիրների համատեղ այտարարության մեջ, որը հրապարակված է Փելոսիի կայքում:
«Մեր քուրդ գործընկերների վրա Թուրքիայի անխնա հարձակման համար նրա նկատմամբ պատժամիջոցների հարցում ընկրկելու նախագահի որոշումը՝ կրակի ձեւական դադարեցման դիմաց, լրջորեն խախտում է վստահությունն ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության նկատմամբ եւ վտանգավոր ազդանշաններ ուղարկում մեր դաշնակիցներին, ինչպես նաեւ մեր թշնամիներին առ այն, որ մեր խոսքին չի կարելի հավատալ»,- նշում են Փելոսին եւ Շումերը:
«Նախագահ Էրդողանը դույզն-ինչ չնահանջեց, իսկ նախագահ Թրամփը նրան տվեց ամեն ինչ»,- պնդում են օրենսդիրները:
Փելոսիի եւ Շումերի համոզմամբ՝ «նախագահի քաղաքականությունից շահում են միայի մեր կահառակորդները՝ ԻՊ-ն, Բաշար Ասադը, Վլադիմիր Պուտինը եւ Իրանը»:
Նրանք հավելել են, որ հաջորդ շաբաթ Ներկայացոցիչների պալատը «կոշտ պատժամիջոցների երկկուսակցական փաթեթ կընդունի Թուրքիայի նկատմամբ՝ կոչված հետ շրջելու Թրամփի կողմից Սիրիայում հրահրված հումանիտար աղետը», հաղորդել է ՏԱՍՍ-ը: