«Հրայրին ասելիք ունե՞ք, ասեք իրեն. Ո՛չ իր ծնողներին, ո՛չ իր երեխաներին մի խառնեք իր հետ կռիվներին». Թևան Պողոսյան

Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեխային մի խառնեք ծնողի գործերին։ Այսօրվա լրահոսը դառն էր ինձ համար. Հուշեր էլ արթնացրեց։ 1999 հունիսին ինձ հեռացրեցին պետական համակարգից, քանի որ հայրիկիս հեռացրել էին ինչ-ինչ քաղաքական զարգացումներով:

Երբևէ չեմ փոշմանել ճակատագրի, կյանքի այդ հարվածից, բայց անձնապես գիտեմ այդ զգացմունքը։ Կյանքում շատ բան անցողիկ է, մարդը կարողանում է դիմանալ հազարավոր բաների։ Բայց դուրս եկեք ընտանիքի ու մարդկային դաշտից։ Ամեն մեկի հետ առնչվեք իր մասով։

Հրայրին ասելիք ունե՞ք, ասեք իրեն։ Ոչ իր ծնողներին, ոչ իր երեխաներին մի խառնեք իր հետ կռիվներին։

Հուսամ, որ էլ ոչ ոք չի ապրի իմ 1999-ի ապրումները»։

https://www.facebook.com/tevan.poghosyan/posts/10159039469088378

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031