Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել զոհված ոստիկան Տիգրան Առաքելյանի հիշատակին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եկել է հարգանքի տուրք մատուցելու ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկան Տիգրան Առաքելյանի հիշատակին.
«Հարգանքի տուրք եմ մատուցում ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկան Տիգրան Առաքելյանի հիշատակին»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի լույս 16-ի գիշերը` ժամը 03։40-ին, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի գիշերային ծառայություն իրականացրած կարգախմբերից մեկի ոստիկանները Ազատության պողոտայում նկատել են երկու անձի։ Վերջիններս տեսնելով պարեկային մեքենան` փախել են։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են և Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկում բռնել նրանց։
Բռնված անձինք դիմադրել են։ Այդ ընթացքում նրանցից մեկը խլել է ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակը, հարվածել ոստիկանի գլխին, այնուհետև կրակել մյուս ոստիկանի վրա։
Հարգանքի տուրք եմ մատուցում ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկան Տիգրան Առաքելյանի հիշատակին։
Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Donnerstag, 17. Oktober 2019