Էրդողանի և Փենսի հանդիպումն սկսվել է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում բանակցություններ է վարում ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսի հետ: Այդ մասին հայտնել է Թուրքիայի ղեկավարի մամուլի ծառայությունը:
«Էրդողանի եւ Փենսի հանդիպումն սկսվել է»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները լրացուցիչ «ավերիչ պատժամիջոցներ» կսահմանի Թուրքիայի նկատմամբ, եթե ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսը համաձայնության չհասնի Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ Անկարայում կայանալիք հանդիպմանը:
Հոկտեմբերի 16-ին Էրդողանը Sky News հեռուստաալիքի լրագրողին հայտարարել էր, որ մտադիր չէ շփվել Փենսի հետ, քանի որ պատրաստ է երկխոսություն վարել միայն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Դրանից հետո Փենսի ներկայացուցիչ Քեթի Ուոլդմանը հայտարարել էր, որ փոխնախագահը, այդուամենայնիվ, այցով կուղեւորվի Թուրքիա:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Էրդողանն, այնուամենայնիվ, հանդիպում կունենա ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսի հետ: Էրդողանը նաեւ պատրաստէ ընդունել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյին, որը Թուրքիա է ուղեւորվում Փենսի հետ միասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: