Բաժիններ՝

«Իսպանիային զրպարտելը շատ համարձակ է՝ մոռանալով Կատարից հարստանալը»․ քաղաքական գործիչը՝ Գվարդիոլային

Իսպանացի և կատալոնացի քաղաքական գործիչ, Կատալոնիայի խորհրդարանում ընդդիմության առաջնորդ Ինես Արիմադասը քննադատել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հայտարարությունը կատալոնացի քաղբանտարկյալների պատժամիջոցների վերաբերյալ:

«Ես հիանում էի Գվարդիոլայով՝ որպես ֆուտբոլիստ և մարզիչ, բայց պետք է դատապարտեմ նրա ստերը՝ որպես «քաղաքական գործիչ»:

Իսպանիային զրպարտելը շատ համարձակ է՝ մոռանալով Կատարից հարստանալը։ Նա սրա մասին չի խոսում։ Մեր ժողովրդավարությունը, որը չի խախտում օրենքը, հարմար է մեր գաղափարախոսությանը: Սա ոչ թե տարաձայնությունների, այլ ապստամբության մասին է»,- գրել է Արիմադասը:

Նշենք, որ Գվարդիոլան, ով կատալոնացի է, խոսել էր ապստամբությունների և քաղաքական գործիչներին դատապարտելու մասին։

«Իսպանիայի Գերագույն դատարանը կազմակերպեց ուղիղ հարձակումը մարդու իրավունքների վրա, ներառյալ՝ հավաքների և ցույցերի ազատության իրավունքը, խոսքի ազատության իրավունքը և արդար դատաքննության իրավունքը:

Դա անընդունելի է 21-րդ դարի Եվրոպայում: Իսպանիան դառնում է ավտորիտար երկիր, որն օգտագործում է հակաահաբեկչական օրենքներ՝ այլախոհներին հանցագործներ անվանելով: Եվ նույնիսկ՝ հետապնդելու այն արտիստներին, ովքեր ցանկանում են խոսքի ազատություն:

Մարդիկ, ովքեր այսօր դատապարտվել են, ներկայացնում են Կատալոնիայի քաղաքական կուսակցությունների և քաղաքացիների իրավունքների պաշտպանության շարժումների մեծ մասը: Իսպանական կառավարության անդամներից ոչ մեկը համարձակություն չուներ լուծելու այս հակամարտությունը երկխոսության և հարգանքի միջոցով: Նրանք ընտրեցին բռնաճնշումները՝ որպես իրենց միակ պատասխանը:

Կատալոնիայի անկախության շարժումը հիմնված է տարածաշրջանի քաղաքական անկախության երկար պատմության վրա: Սա ոչ այլատյացություն է, ոչ էլ՝ էգոիզմ: Նրանք պարզապես ուժ են օգտագործում՝ բազմազանությունը սահմանափակելու համար:

Մենք չենք դադարի պայքարել, քանի դեռ բռնաճնշումները չեն դադարեցվի: Մենք դա կանենք այնքան ժամանակ, քանի դեռ չի հարգվում ինքնորոշման իրավունքը, ինչպես դա արվել է Շոտլանդիայում և Քվեբեկում:

Մենք պահանջում ենք ժողովրդավարական լուծում Իսպանիայի կառավարությունից: Ի՞նչ ենք մենք խնդրում՝ Իսպանիա, եկեք նստենք և խոսենք»,- ասել է Գվարդիոլան:

Իսպանիայի Գերագույն դատարանը  դատապարտել է կատալոնական ինը պաշտոնյաների և քաղաքական գործիչների ՝ 2017 թվականի խռովության գործով և 2017 թվականին կայացած անկախության հանրաքվեի համար։

Առավելագույն ժամկետը ստացել է Կատալոնիայի նախկին փոխվարչապետ Օրիոլ Յանկերասը՝ 13 տարի: Մնացած ամբաստանյալները դատապարտվել են 9-12 տարի ժամկետով:

Ավելի վաղ «Բարսելոնան» հանդես էր եկել հայտարարությամբ՝ ի պաշտպանություն դատապարտյալների: Կատալոնական ակումբի պաշտպան Ժերար Պիկեն և «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Խավին նաև դժգոհություն են հայտնել Իսպանիայի Գերագույն դատարանի որոշումից։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս