«Տնտեսական հեղափոխությունն ու պատերազմի վտանգը թողած՝ երկրի թիվ 1 հարցը դարձրել են Հրայր Թովմասյանի պաշտոնազրկումը… Լավ, դուք ուրիշ անելիք չունե՞ք»
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ամենաանհանգիստ շարժումներն արվում են հոգեվարքի պահին:
Իշխանությունը կարծես այդպիսի նշաններ է դրսևորում: Տնտեսական հեղափոխությունն ու պատերազմի վտանգը թողած՝ երկրի թիվ 1 հարցը դարձրել են Հրայր Թովմասյանի պաշտոնազրկումը…
Լավ, դուք ուրիշ անելիք չունե՞ք…
Երբ ամեն գնով փորձում են տապալել ինչ-որ մեկին, ուրեմն երկու առավել հավանական վարկած կա՝ առաջինը, որ նա դարի հանցագործն է, երկրորդը, որ դա պարտադրված ծրագիր է:
Առաջինը՝ դժվար, երկրորդը՝ չգիտեմ…
Հույս ունենանք, որ այս դեպքում նույնպես նպատակն արդարացնում է դրան հասնելու միջոցները…»:
Ամենաանհանգիստ շարժումներն արվում են հոգեվարքի պահին:Իշխանությունը կարծես այդպիսի նշաններ է դրսևորում: Տնտեսական…
Gepostet von Gevorg Petrosyan am Donnerstag, 17. Oktober 2019