Բաժիններ՝

Թուրքիան 2020 թվականին ռազմական ծախսերը կավելացնի 5 մլրդ դոլարով՝ մինչև 23,9 մլրդ դոլար

Թուրքիայի 2020 թվականի պետբյուջեի նախագիծը պաշտպանության եւ անվտանգության ծախսերի ավելացում է նախատեսում 5 մլրդ դոլարով: Այս տվյալները հոկտեմբերի 17-ին հրապարակել է «Խաբեր թյուրք» հեռուստաալիքը երկրի նախագահի վարչակազմի Ռազմավարական եւ բյուջետային վարչության ղեկավար Նաջի Ագբալի կողմից համապատասխան օրինագծի ներկայացման կապակցությամբ։

2020 թվականին ենթադրվում է պաշտպանության ու անվտանգության հետ կապված բոլոր կառույցների ֆինանսավորմանն ուղղորդել 141 մլրդ լիր, ինչն ընթացիկ փոխարժեքով կազմում է 23,9 մլրդ դոլար: Կենտրոնական կառավարության 2019 թվականի բյուջեում ուժային գերատեսչությունների համար հատկացվել էր 18,8 մլրդ դոլար: Ընդսմին Ագբալը հասկանալ է տվել, որ ռազմական ծախսերի ավելացումը կապված է, մասնավորապես, Սիրիայում իրականացվող ռազմական գործողության հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս