Բաժիններ՝

Եվրամիության և Մեծ Բրիտանիայի բանակցորդները համաձայնության են հասել Brexit- ի շուրջ. Յունկեր

Եվրամիության եւ Մեծ Բրիտանիայի բանակցորդները ԵՄ-ի պետությունների ղեկավարների գագաթնաժողովից առաջ համաձայնության են հասել միությունից երկրի դուրս գալու պայմանների շուրջ: Այդ մասին ասված է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի Twitter-ում:

«Եթե կա կամք, կա նաեւ համաձայնություն, եւ մենք այն ունենք: Դա արդարացի ու հավասարակշռված համաձայնագիր է ԵՄ-ի եւ Միացյալ Թագավորության համար… Ես առաջարկում եմ գագաթնաժողովին՝ ընդունել այդ գործարքը»,-գրել է նա:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հավաստել է, որ ԵՄ-ի հետ նոր համաձայնության է հասել Brexit-ի շուրջ եւ կոչ է արել խորհրդարանին՝ շաբաթ օրը՝ հոկտեմբերի 19-ին, պաշտպանել փաստաթուղթը:

«Մենք գերազանց նոր համաձայնագրի ենք հասել, որը Մեծ Բրիտանիայի ձեռքն է հանձնում իր գործերի նկատմամբ հսկողությունը: Այժմ խորհրդարանը պետք է շաբաթն օրն ապահովի Brexit-ը, որպեսզի մենք կարողանանք զբաղվել այլ առաջնային հարցերով»,-գրել է Ջոնսոնը Twitter-ում: Մեծ Բրիտանիան պետք է Եվրամիությունը լքի հոկտեմբերի 31-ին: Շաբաթ օրը երկրի խորհրդարանը, ինչպես սպասվում է, կքվեարկի նոր համաձայնագրի շուրջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս