Հունգարիայի վարչապետը խոստացել է ուժով պաշտպանել ԵՄ-ի սահմանը Թուրքիայի փախստականներից
Հունգարիան հարկադրված կլինի ուժային մեթոդներ կիրառել Եվրամիության հարավային սահմանը պաշտպանելու համար, եթե Թուրքիան որոշի ճանապարհ բացել դեպի Եվրոպա փախստականների նոր հոսքի համար: Այդ մասին հղ-ում անելով ՏԱՍՍ-ին, հոկտեմբերի 17-ին լրագրողներին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը:
«Եթե Թուրքիան ուղարկի հարյուր հազարավոր միգրանտների, մենք ստիպված կլինենք ուժ կիրառել հունգարական եւ սերբա-հունգարական սահմանը պաշտպանելու համար: Ես ոչ ոքի չեմ ցանկանում, որ մենք հարկադրված լինենք դիմելու դրան»,-Օրբանի խոսքը մեջբերել է Reuters գործակալությունը: