Ինչպես է Էրիկ Գրիգորյանը պատկերացնում Սևանի խնդրի լուծումը
Սևանա լճի մաքրման աշխատանքներն այս պահին էլ ընթացքի մեջ են։ Տեղի է ունենում անտառաշերտի մաքրում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։
«Իրականում մենք հրավիրել էինք միջազգային «Սիսպիո» կազմակերպության փորձագետին, որպեսզի որոշակի ուսումնասիրություններ իրականացներ։ Սևանա լճում եղել է ոչ թե ֆոսֆորի, այլ օրգանական նյութերի մուտք, դա այն ֆոսֆորային նյութերն են, որոնք գալիս են համայնքներից, գյուղատնտեսությունից, անտառամերձ շերտից»,- ասաց նա։
Նախարարի խոսքով՝ Սևանի խնդրի լուծումը կեղտաջրերի մուտքի նվազեցումն է և մակարդակի բարձրացումը։
Ինչ վերաբերում է ցանցավանդակներին, Էրիկ Գրիգորյանը տեղեկացրեց, որ դրա հետ կապված երեկ քննարկում է եղել, կներկայացվի առաջարկներ, և այդ պահին կան մի քանի տարբերակներ, որ դրանք կրճատվի, մնա միայն մայրական կազմի համար նախատեսվածը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան