Էրիկ Գրիգորյանը՝ իրեն դատի տալու մասին
Ջերմուկի 19 քաղաքացիներ դատի են տվել ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին՝ նոր ի հայտ եկած էկոլոգիական հանգամանքների հիմքով։ Հայցը ներկայացվել է Վարչական դատարան, և գործով որպես երրորդ անձ՝ ներգրավվել է նաև ՀՀ ֆինանսների նախարարությունը։
Հայցվորները խնդրել են դատարանին պարտավորեցնել Շրջակա միջավայրի նախարարին ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոփոխված նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննական եզրակացությունը և ՀՀ բնապահպանության նախարարի կողմից դրա հաստատումը:
Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Էրիկ
Գրիգորյանն ասաց, որ ծանոթ է հայցի պահանջներին։
«Դատական այդ հայցը ներկայացվել է դեռևս ամիսներ առաջ, գրեթե տարվա սկզբին։ Նրանք իրենց հայցը ներկայացրել են, դատական գործընթաց է գնում։ Չեմ կարծում, որ ես պետք է պատասխանեմ այդ հարցին, թե նման քայլի գնալն իրավացի՞ էր»,- նշեց նախարարը։
Նրա խոսքով՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի բոլոր հնարավոր ու իրավաչափ մեթոդներով փորձել պաշտպանել իր իրավունքները։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան