19 մլն դրամ` վարչապետի աշխատակազմին. հարցը չզեկուցվող էր
![](https://168.am/wp-content/uploads/2019/10/Karavarutyun-4.jpg)
Կառավարության որոշմամբ վարչապետի աշխատակազմին հատկացվեց 19 մլն դրամ:
Հարցը չզեկուցվող էր, և նախագծի 3-րդ կետը՝ գաղտնի:
Ըստ նախագծի հիմնավորման, վարչապետի աշխատակազմի տեխնիկական հագեցվածության բարելավման նպատակով վարչապետի աշխատակազմին 2019 թվականին անհրաժեշտ է հատկացնել 19 մլն դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով):
Միջոցները կտրամադրվեն կառավարության պահուստային ֆոնդից: