Լարված իրավիճակ՝ Կառավարության դիմաց. կա բերման ենթարկված
Երևանի ավագանու նախկին անդամ, նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանն այսօր Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էր իրականացնում՝ ի նշան այն բանի, որ օրերս տրանսգենդերներն ազատ շրջել են Կառավարության շենքի մոտ։
Բողոքի ակցիայի ընթացքում, երբ Մարինա Խաչատրյանը ներկայացնում էր իրենց պահանջը Կառավարությանը, ներկա ոստիկանների և քաղաքացիներից մեկի միջև տեղի ունեցավ քաշքշուկ, որից հետո վերջինիս բերման ենթարկեցին։
Ակցիայի մասնակից Նարեկ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ բերման ենթարկված քաղաքացին ինչ-որ պահանջ ուներ ներկայացնելու, սակայն ոստիկանները նրան թույլ չեն տվել, որի հետևանքով էլ սկսվեց քաշքշուկը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան