Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել Ալեգրիի հետ

Ինչպես հաղորդում է Tuttosport-ը, անցած շաբաթ «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայացուցիչները կապ են հաստատել Մասիմիլիանո Ալեգրիի հետ՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում աշխատելու տարբերակը քննարկելու համար:

Ըստ աղբյուրի տվյալների՝ նախապես իտալացի մասնագետը ցանկանում էր մեկ մրցաշրջան հանգստանալ մարզչական աշխատանքից, սակայն հետագայում փոխեց մտադրությունը և այժմ պատրաստ է գլխավորել մանկունյանցիներին, եթե ակումբը բավարարի աշխատավարձի իր պահանջները:

Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ «Մանչեսթեր Յունայթեդն» Օլե-Գունար Սուլշերի ղեկավարությամբ Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031