Բաժիններ՝

Թուրքիայի ՊՆ-ի հաղորդմամբ` Սիրիայում սպանված քուրդ զինյալների թիվը հասել է 673-ի

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Twitter-ում տվյալներ է հրապարակել Սիրիայի հյուսիսում՝ Եփրատից արևելք հատվածում, քրդերի դեմ Անկարայի նախաձեռնած «խաղաղության ակունք» ռազմագործողության մասին: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Ըստ թուրքական կողմի՝ Սիրիայի հյուսիսային քրդաբնակ շրջանները վերահսկող քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» (YPG-ԺՊՈւ) զոհերի թիվը հասել է 673-ի:

Սիրիա ներխուժած թուրքական զինուժի և վերջինիս զորակցող հետ գործակցող զինված խմբավորումների կրած կորուստների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031