Բաժիններ՝

Արաբական Միացյալ Էմիրությունները սննդամթերքի մակնշման նոր «լուսանշանային» համակարգ կկիրառի

Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) մոտ ժամանակներս կգործարկի սննդամթերքի մակնշման նոր համակարգ, որը գնորդներին կօգնի ավելի լավ կողմնորոշվել գնվող մթերքների օգտակարության հարցում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել է ԱՄԷ-ի պարենային անվտանգության հարցերի նախարար Մարիամ ալ Մհեյրին:

«Այժմ մենք քաղաքականություն ենք մշակել սննդամթերքի մակնշման բնագավառում, եւ այն արժանացել է նախարարների կաբինետի հավանությանը: Սկզբունքորեն այն հիմնված է լուսանշանի համակարգի վրա. կարմիր, նարնջագույն կամ կանաչ է ցույց տալիս ըստ կոնկրետ մթերքի մեջ շաքարի, աղի եւ վնասակար ճարպերի քանակության: Դա սպառողներին հնարավորություն է ընձեռում ավելի լավ ընտրություն կատարել»,-հայտարարել է նա:

Մակնշման նոր համակարգը հավասար հիմունքներով կիրառվելու է ինչպես տեղական, այնպես էլ ներմուծված մթերքների համար, հավելել է ալ Մհեյրին: Նախարարի խոսքով՝ ԱՄԷ-ն ձգտում է մինչեւ 2021 թվականը հասնել 15 տոկոսով անառողջ սննդի օգտագործման նվազեցման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս