«Սթափվեք. վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին». Արշավիր Ղարամյան
Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության, թշնամանքի և անհանդուրժողականության կրիտիկական սահմանագծին:
Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16–ին, Ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ԱԽ քարտուղար Արշավիր Ղարամյանը։
Նա մասնավորապես գրել է. «Հաշվի առնելով մեր տարածաշրջանում կատարվող՝ աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական իրողություններն ու սպասվող զարգացումները մեզ առավել քան երբեք պետք է միասնականություն, միաբանությու և համախմբվածություն…»։