Ինչպես աշնանը կրել բարձրակրունկ կոշիկներ. Վիկտորյա Բեքհեմի իդեալական օրինակը
Ոչ ոք չի սովորեցնի ձեզ դասականը համադրել նորաձևության նոր միտումների հետ ավելի լավ, քան Վիկտորյա Բեքհեմը: Նրա նոր լուքը հիանալի օրինակ է, թե ինչպիսին պետք է լինի բիզնես ոճը 2019թ. աշնանը:
Պապարացիներն աստղին լուսանկարել են Նյու Յորքի օդանավակայանում: Դիզայները կրում էր բեժ երանգի տաբատ, վանդակավոր բաճկոն և նուրբ երկնագույն սվիտեր: Իսկ կերպարը իրապես գերնորաձև են դարձրել նեոնային բարձրակրունկ կոշիկները:
Պատրաստեց Անի Գաբուզյանը