 
                        Ռաշֆորդը «Բարսելոնայի» թիվ մեկ նպատակն է
 
                                    «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռաշֆորդը շարունակում է մնալ «Բարսելոնայի» հիմնական նպատակներից մեկն ամառային տրանսֆերային պատուհանի համար, հաղորդում է Mundo Deportivo-ն:
Ըստ աղբյուրի տվյալների՝ կատալոնացիներն ընտրում են ապագա այլընտրանք Լուիս Սուարեսի համար, որը կարող է լքել «Բարսելոնան» 2020 թվականին:
Հիշեցնենք, որ Ռաշֆորդի գործող պայմանագիրը լրանում է 2023 թվականին: «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած 180 խաղերի ընթացքում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում խփել է 48 գոլ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        