Կիմ Չեն Ունը սրբազան լեռ է բարձրացել ճերմակ վարգաձիով
ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ունը Սամչժիյոնի շրջան տեսչական ուղեւորության ընթացքում հերթական անգամ բարձրացել է կորեացիների համար սրբազան Պեկտուսան լեռը: Այդ մասին հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը: Այն անգամ նա դա արել է «ճերմակ նժույգի վրա՝ դիմավորելով Պեկտու լեռան առաջին ձյունը»:
«Դա մեծագույն իրադարձություն է, որը հսկայական նշանակություն ունի մեր հեղափոխական պատմության համար: Այն ցուցադրում է ընկեր Կիմ Չեն Ունի լեգենդար ոգին, որն անկոտրում կամքով մեր հայրենիքը պայքարի է տանում վիթխարի ուժի տեր տերությունների դեմ եւ պատմության ընթացքն ուղղորդում է արդարության ու ճշմարտության ճանապարհով»,-գրել է գործակալությունը:
Սամչժիոնի շրջան ուղեւորության ժամանակ, որտեղ այժմ ընդգրկուն քաղաքացիական շինարարություն է ծավալված, Կիմ Չեն Ունը քննադատել է ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականությունը:
Ինչպես այդ կապակցությամբ նշել է «Ռյոնհապ» հարավկորեական գործակալությունը, Կիմ Չեն Ունն ավելի վաղ Պեկտուսան Էէր բարձրանում երկրի ղեկավարի պաշտոնում իր աշխատանքի ամենակրիտիկական պահերին: Ուստի կարելի է սպասել, որ առաջիկայում ԿԺԴՀ-ի ղեկավարության կողմից կարեւոր որոշումներ կընդունվեն Կորեական թերակղզու միջուկազերծման շուրջ բանակցությունների եւ պետական կառավարման այլ հարցերի վերաբերյալ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: