Աջակցություն՝ անասնապահությամբ զբաղվելու համար. շահառուներին ամեն ամիս տրվում է գումար՝ նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով՝ 1 տարի ժամկետով
Աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչպես նաև անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման ծրագրի շահառուներին ամեն ամիս տրվում է գումար՝ նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով՝ մեկ տարի ժամկետով:
Տրվում է նաև կենդանիների և համապատասխան քանակի ականջապիտակների ձեռքբերման համար միանվագ փոխհատուցում` առավելագույնը 350.0 հազար դրամ:
Անասնակերի ձեռքբերման համար միանվագ փոխհատուցումը կազմում է առավելագույնը 230.0 հազար դրամ: Անասնաբույժին յուրաքանչյուր ծրագրի մասով տրվում է գումար՝ նվազագույն ամսական աշխատավարձի 20 տոկոսի չափով` մեկ տարի ժամկետով:
Ծրագրի շահառուները կարող են ձեռք բերել`
ա) առնվազն մեկ հղի երինջ կամ հղի կով
բ) առնվազն երկու հղի խոզամայր
գ) առնվազն յոթ հղի մաքի
դ) առնվազն 150 վեց և ավելի ամսական վառեկ:
Զբաղվածության 2019 թ. պետական ծրագրով նախատեսված է ընդգրկել 50 մարդու, ինչի համար հատկացվել է 50 մլն. դրամ:
Այս պահի դրությամբ իրականացվել և ընթացքի մեջ է 35 ծրագիր:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն