 
                        «Լուսավոր Հայաստանը» իշխանությունից նոր ակնկալիք ունի. «Իրավունք»
 
                                    «Իրավունք» թերթը գրում է. «Այն էֆեկտը, որ ստացել ենք Գյումրիում, ստանալու ենք նաեւ Վանաձորում: Հոկտեմբերի 26-ը Վանաձորի օրն է: Բոլորով գնում ենք դբա լավը»,- այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ հավելել, որ «այս էֆեկտը հերթով ստանալու ենք բոլոր քաղաքներում»:
«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն՝ այս լուրը բավական մեծ իրարարնցում է առաջացրել Վանաձորում, մասնավորապես՝ տեղի ԼՀԿ-ականների շրջանում: «Լուսավոր Հայաստան»-ում հույս է արթնացել, թե Ն. Փաշինյանի հայտարարած «էֆեկտը» արդյունավետ կարող է լինել նաեւ իրենց համար:
Հիշեցնենք, որ Վանաձորում առ այսօր քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանը, իսկ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այդ պաշտոնում ցանկանում է տեսնել իրենց խմբակցության ղեկավարԷդմոն Մարուքյանի եղբորը՝ Քրիստ Մարուքյանին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        