Բաժիններ՝

Ի՞նչ են խոսել Արմեն Աշոտյանը և Ժոզեֆ Դոլը

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր Բրյուսելում հանդիպել եմ Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀԿ ԳՄ անդամ, ԼՈՒՅՍ հիմնադրամի նախագահ Դավիթ Հարությունյանը։

ԵԺԿ նախագահին տեղեկացրել ենք Հայաստանի ներքաղաքական զարցացումների մասին և շնորհակալություն հայտնել Հանրապետականին ցուցաբերած աջակցության համար։

Առանձնահատուկ ուշադրության ենք արժանացրել Հայաստանում դատաիրավական համակարգի եւ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին։ Մտահոգություն ենք հայտնել երկրում մամուլի և խոսքի ազատության հանդեպ վերջին ոտնձգությունների կապակցությամբ։

Նախագահ Դոլին ներկայացրել ենք ՀՀԿ քաղաքական գործունեության արդյունքները և նոր ծրագրերը, այդ թվում՝ միջազգային համագործակցության ոլորտում։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հիմնախնդիրներին, մասնավորապես՝ Արցախի հարցին և Թուրքիայի ռազմական ներխուժման հետևանքով Հյուսիսային Սիրիայում առաջացած ճգնաժամային իրավիճակին, ինչպես նաև շնորհակալություն ենք հայտնել Սիրիայի հարցով ԵԺԿ նախագահի պաշտոնական հայտարարության համար։

ԵԺԿ նախագահը իր հերթին կարևորեց, որ Հայաստանի գործող կառավարությունը պետք է ապահովի մամուլի ազատությունը և դատական իշխանության անկախությունը»:

Այսօր Բրյուսելում հանդիպել եմ Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաեւ…

Gepostet von Armen Ashotyan am Dienstag, 15. Oktober 2019

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս