«Հպարտ եմ, որ այս ակումբի մաս եմ կազմում»․ Պիկե
«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն մեկնաբանել է ակումբի հայտարարությունը՝ ի պաշտպանություն կատալոնացի քաղբանտարկյալների:
«Հպարտ եմ, որ այս ակումբի մաս ես կազմում»,- գրել է Պիկեն:
Իսպանիայի Գերագույն դատարանն այսօր դատապարտել է կատալոնացի 9 պաշտոնյաների և քաղաքական գործիչների՝ 2017 թվականի անկախության հանրաքվեին խռովություններ հրահրելու գործով։
Առավելագույն ժամկետը ստացել է Կատալոնիայի նախկին փոխվարչապետ Օրիոլ Յանկերասը՝ 13 տարի: Մնացած ամբաստանյալները դատապարտվել են 9-ից 12 տարի ժամկետով:
Սիրարփի Աղաբաբյան