Բաժիններ՝

«Ես իսպաներեն շատ լավ չեմ հասկանում, այնպես որ քննադատություն չեմ նկատում»․ Ազար

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը նշել է, որ ինքը չի անհանգստանում քննադատության համար, քանի որ լավ չի հասկանում իսպաներեն:

«Մադրիդում ես ոչ մի խնդիր չունեմ: Գիտեմ, որ բոլորը խոսում են «Ռեալի» մասին: Ահա թե ինչու եմ ես այստեղ:

Այնուամենայնիվ, իսպաներեն դեռ լավ չեմ հասկանում: Ուստի ես քննադատություն չեմ նկատում»,- ասել է Ազարը La Dernière Heure-ին տված հարցազրույցում:

Կիսապաշտպանը «Ռեալ» է տեղափոխվել այս ամառ 130 միլիոն եվրոյով: Այս մրցաշրջանում նա Լա Լիգայում մադրիդյան ակումբի կազմում անցկացրել է 4 հանդիպում, խփել է մեկ գոլ և կատարել է մեկ գոլային փոխանցում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս