«Չպետք է ակնկալել, որ Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ կա լուրջ առաջընթաց». Կիրո Մանոյան
«Անկախ այն հանգամանքից, թե ինչ են ասել և դեռ ասելու Մինսկի խմբի համանախագահները, իրականում Արցախի խնդրի կարգավորման գործընթացը, նույնիսկ 2016 թվականի ապրիլից առաջ՝ կասեցված էր։ Իսկ բանակցություններ լինում էին մինչև 2016 թվականի ապրիլը, որպեսզի ստեղծեին ինչ-որ բարենպաստ պայմաններ»,- այս մասին մամուլի ասուլիսին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով այսօր Երևանում տեղի ունեցած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Մինսկի խմբի համանախագահների հանդիպմանը։
Նրա խոսքով՝ հաշվի առնելով Ադրբեջանի դիրքորոշումը, Ալիևի վերջին հայտարարությունը և ՀՀ վարչապետի կողմից հնչեցված պատասխանը, չպետք է ակնկալել, որ Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ կա լուրջ առաջընթաց։
«Մենք հիմա պետք է առաջնահերթությունը տանք մեր պետականության հզորացմանը, մեզանից լավ՝ մեզ բարեկամ չկա, մենք պետք է ամեն ինչ անենք, երբ իրավիճակը ծանրանա, իսկ դրա հնարավորություններ միշտ էլ կան, բայց այս պահին հավանականությունը քիչ է, քանի որ մեր տարածաշրջանին շատ մոտ տեղի ունեցող գործողությունները դրա հավանականությունը նվազեցրել են»,- շեշտեց նա:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան