«Նիկոլ Փաշինյանը Հայաստանը ներքաշել է պատերազմի մեջ». Վիտալի Բալասանյան

Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը  շարունակում է պնդել, որ Նիկոլ Փաշինյանը «դավաճան է»: Նա վստահ է, որ Նիկոլ Փաշինյանը գաղտնի պայմանավորվածություններ ունի Ադրբեջանի հետ, և հենց դրանով է պայմանավորված, որ վերջին շրջանում սահմանին լարվածությունը թուլացել է:

«Այն, որ այսօր Ղարաբաղյան գործընթացն առաջ չի գնում, փաստում է, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է»,- վստահ է Բալասանյանը:

Ըստ Բալասանյանի՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը ներքաշել է պատերազմի մեջ, դրա ապացույցն էլ Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունն է, որ այս օրերին Նիկոլ Փաշինյանը երկրի գերագույն-գլխավոր հրամանատարն է:

ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031