Բաժիններ՝

Թբիլիսիի մետրոպոլիտենը 40 նոր վագոն է գնելու

Թբիլիսիի մետրոպոլիտենը 40 նոր վագոն կգնի, որոնցից կկազմվի 10 նոր գնացք: Դա կնստի 60 մլն դոլար: Այդ մասին քաղաքագլուխ Կախա Կալաձեն հայտարարել է քաղաքի կառավարության հոկտեմբերի 15-ին կայացած նիստում, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:

«Ֆինանսավորման մասին հոգ կտանի Վերկառուցման եւ զարգացման եվրոպական բանկը: Վագոնները փուլ առ փուլ կմատակարարվեն երեք կամ չորս տարվա ընթացքում»,-նշել է Կալաձեն:

2019 թվականի սկզբից Թբիլիսիի մետրոյում արդեն նորացրել են չորս շարժակազմ, իսկ մինչեւ տարեվերջ կհատնվի եւս ութ նորացված շարժակազմ: Քաղաքի կառավարությունը գտնում է, որ այս միջոցառումները հնարավորություն կտան մետրոյում գնացքների երթեւեկության միջեւ ընդմիջումները կրճատել մինչեւ 2,5 րոպե:

Թբիլիսիի մետրոյի ենթակառուցվածքի բարելավումը հայտարարված է Վրաստանի կառավարության գլխավոր գերակայություններից մեկը: 2018-2019 թվականներին այդ նպատակի համար բյուջեից հատկացվել է ավելի քան 100 մլն լարի (ավելի քան 36,2 մլն դոլար): Այսօրվա դրությամբ Թբիլիսիի մետրոն հաշվում է 23 կայարան, որոնք գտնվում են երկու ուղեգծի վրա: Մետրոյի գծերի ընդհանուր երկարությունը 57 կիլոմետր է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս