Բաժիններ՝

Ոստիկանությունը Extinction Rebellion-ի ակտիվիստներին արգելել է ակցիաներ անցկացնել Լոնդոնում

Extinction Rebellion («Բնաջնջվողների ապստամբություն») շարժման էկոակտիվիստները Լոնդոնի Թրաֆալգարի հրապարակից հեռացել են այն բանից հետո, երբ ոստիկանությունը նրանց արգելել է բողոքի ակցիաներ անցկացնել, տեղեկացնում է BBC-ին:

Հոկտեմբերի 14-ի երեկոյան ոստիկանությունը հայտարարություն է հրապարակել, նախազգուշացնելով, որ շարժման այն ակտիվիստները, որոնք կշարունակեն բողոքի ակցիաները հոկտեմբերի 14-ին ժամը 21-ից հետո, կարող են կալանավորվել:

Շարժման մասնակիցները հայտարարել են, որ կհեռանան Թրաֆալգարի հրապարակից, բայց հավելել են, որ «միջազգային ապստամբությունը շարունակվում է»: Բողոքի ակցիաների ընթացքում, որոնք Լոնդոնում սկսվել են հոկտեմբերի 7-ին, բերման է ենթարկվել ավելի քան 1400 մարդ, 76 հոգու մեղադրանքներ են առաջադրվել հանցագործություններ կատարելու մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս