Բաժիններ՝

Բելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի երկրների հետախույզների «Որոնում-2019» վարժանքները

Բելառուսում սկսվել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների հետախուզական ստորաբաժանումների «Որոնում-2019» հատուկ վարժանքները: Այդ մասին լրագրողներին հայտնել են ՀԱՊԿ-ի միավորված շտաբում:

«Մենք առանձնակի ուշադրություն ենք դարձնում ՀԱՊԿ-ի անդամ պետությունների զինված ուժերի հետախուզական ստորաբաժանումների ուսուցման համակարգին»,-վարժանքների բացման արարողությանն ասել է ՀԱՊԿ-ի միավորված շտաբի պետ գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:

«Որոնում-2019» վարժանքները, որոնք կավարտվեն հոկտեմբերի 18-ին, ղեկավարում է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի՝ մարտական կառավարման գծով տեղակալ գեներալ-մայոր Իգոր Կորոլը: Վարժանքներին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի զինծառայողները եւ ՀԱՊԿ-ի միավորված շտաբի օպերատիվ խումբը:

Ընդամենը գործի է դրված մոտավորապես 2 հազար զինծառայող եւ ավելի քան 250 միավոր տեխնիկա, այդ թվում՝ ավիացիոն: ՀԱՊԿ-ի անդամ պետությունների հետախուզության ուժերով ու միջոցներով «Որոնում-2019» հատուկ վարժանքներն անցկացվում են «Մարտական եղբայրություն-2019» համատեղ օեպարատիվ-ռազմավարական վարժանքների շրջանակում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս