Ավտովթարից զոհվել է Նիկոլայ Բուլակինը
Աբականի (Խակասիա) քաղաքագլուխ Նիկոլայ Բուլակինը զոհվել է Կրասնոյարսկի երկրամասի տարածքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարից (ՃՏՊ): Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Խակասիայի կառավարության մամուլի ծառայությունում:
«Դա տեղի է ունեցել Մինուսինսկի շրջանում, Կրասնոյարսկի երկրամասի Տոպոլկի գյուղի մերձակայքում»,-ասել են մամուլի ծառայությունում: Կրասնոյարսկի երկրամասի ՆԳ նախարարության քաղաքային վարչությունում հաստատել են Բուլակինի զոհվելու վերաբերյալ տեղեկատվությունը:
«Ըստ նախնական տվյալների, ցերեկն ընթանալով «Ենիսեյ» P-257 ավտոճանապարհի 433-րդ կիլոմետրով, Նիկոլայ Բուլակինը, վարելով Ford ավտոմեքենան, կորցրել է կառավարումը, ինչի հետեւանքով մեքենան հայտնվել է ճամփեզրի առվում, այնուհետեւ բախվել ծառին: ՃՏՊ-ի հետեւանքով նա տեղում մահացել է»,-հայտնել են վարչությունում: Այժմ ոստիկաններ աշխատում են ՃՏՊ-ի վայրում, պարզվում են տեղի ունեցածի բոլոր հանգամանքները: