Բաժիններ՝

Սիրիայում Թուրքիայի գործողությունն սպառնում է տարածաշրջանի հետագա ապակայունացմամբ. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը զգուշանում է, որ Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունը կարող է հանգեցնել ամբողջ տարածաշրջանի իրադրության հետագա ապակայունացման: Այդ մասին նա հայտարարել է հոկտեմբերի 14-ին՝ Լոնդոնում ելույթ ունենալով ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 65-րդ նստաշրջանում:

«Հոկտեմբերի 11-ին ես Ստամբուլում հանդիպեցի նախագահ Էրդողանի, արտաքին գործերի նախարար Չավուշօղլուի եւ պաշտպանության նախարար Աքարի հետ: Ես նրանց հայտնեցի իմ լուրջ անհանգստությունը շարունակվող գործողության եւ տարածաշրջանաային հետագա ապակայունացման, լարվածության սաստկացման եւ մարդկանց էլ ավելի մեծ տառապանքների կապակցությամբ»,-ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

«Ես ակնկալում եմ, որ Թուրքիան կգործի զուսպ եւ մյուս դաշնակիցների հետ կոորդինացմամբ»,-ասել է Ստոլտենբերգը եւ հավելել. «Անմիջական անհանգստությունը կապված է այն բանի հետ, որ կալանավորված ահաբեկիչները չկարողանան փախչել քրդական բանտերից», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս