Բաժիններ՝

Կառավարության շենքի տարածքը տրանսգենդերների համար նոր հավաքատեղի՞ է դարձել

Երեկ կեսգիշերին մոտ Կառավարության շենքի դիմաց հավաքվել են մի խումբ տրանսգենդերներ ու մարմնավաճառներ: Այս մասին տեսանյութ է տարածել ֆեյսբուքյան օգտատեր Նարեկ Սարգսյանը՝ բացահայտելով նրանց պետական պահպանության շենքի  պատուհանների տակ՝ նոր հավաքատեղիի փնտրտուքի ժամանակ:

Տեսանյութում երևում է, որ մարմնավաճառները կառավարության դիմացից  իրենց վտարող տղամարդուն՝ օգտատեր Նարեկ Սարգսյանին, արձագանքում են օտար լեզվով, ինչից կարելի  է ենթադրել, որ նրանք տուրիստական այցով կամ հենց մարմնավաճառությամբ զբաղվելու  նպատակով  Հայաստան ժամանած մարմնավաճառներ են, որոնք հաճախորդների համար փորձել են դիրքավորվել Երևանի ամենամարդաշատ վայրում՝ Հանրապետության հրապարակում և հենց Կառավարության շենքի պատերի տակ:

Ուշագրավ է, սակայն, որ «էքստրավագանտ» հագուկապով  այս խումբը վրիպել է կառավարության շենքի պահպանությամբ զբաղվող ծառայողների աչքից: Գործադիրի շենքը հսկող ոստիկանները չեն նկատել նաև, թե ինչպես է տղամարդը տեսախցիկը ձեռքին՝ ուղիղ եթեր միացրած, հեռացնում մարմնավաճառներին կառավարության շենքի տարածքից:

Առնվազն 11 ժամ առաջ Նարեկ Սարգսյանն ուղիղ եթերի ժամանակ դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և քաղաքացիներին:

«Մերոնք քիչ էին, սրա՞նց որտեղից ես բերել-լցրել երկիր։ Էս ի՞նչ արեցիր իմ ազգի հետ։ Ազգը գոմիկ է դառնում, Կառավարության շենքի դիմաց մարմնավաճառություն են անում։ Զարթնե՛ք։ Էս ա՛ ձեր Նիկոլը, Պողոսնե՛ր, վայելե՛ք»,- նշել է Սարգսյանը։

Նկատենք, մինչ այս պահը ոստիկանությունը խորհրդավոր լուռ է, մյուս օղակներից ևս արձագանքներ չկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս