Բաժիններ՝

Էրդողանին վրդովել է ՆԱՏՕ-ի աջակցության բացակայությունը Սիրիայում Թուրքիայի գործողություններին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գծով երկրի գործընկերները պարտավոր են Անկարային օգնել ահաբեկչության դեմ պայքարում։

Ինչպես հայտնել են թուրքական ԶԼՄ-ները, Թուրքիայի առաջնորդը դժգոհ է, որ դաշինքի մնացած անդամները ակտիվ դիրք չեն բռնում այդ հարցում:

ՆԱՏՕ-ի անդամներից շատերն ավելի վաղ Անկարայից պահանջել են դադարեցնել այդ գործողությունը, իսկ եվրոպական երկրներից մի քանիսն արդեն Թուրքիային զենքի մատակարարման արգելք են սահմանել: Մասնավորապես, այդ մասին հոկտեմբերի 14-ին հայտարարել են Նիդեռլանդների, Իռլանդիայի եւ Լատվիայի ԱԳ նախարարությունների ղեկավարները, որոնք ժամանել են Լյուքսեմբուրգ՝ մասնակցելու ԵՄ-ի խորհրդի նիստին:

«Նիդեռլանդները դատապարտել է Թուրքիայի գործողությունը եւ արգելք սահմանել զենքի մատակարարումների վրա (ազգային մակարդակով): Այժմ ԵՄ-ն պետք է նույն բանն անի: Մենք գտնում ենք, որ Թուրքիան խախտում է միջազգային իրավունքը: Ոչ ոք չպետք է խախտի միջազգային իրավունքը»,-ասել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս