«Եթե կարողանում է փռել բոլորին ասֆալտին, ինչի՞ երկիրը ոտքի չի կանգնացնում, մի քանի հրամանի հարց է…». Սարգիս Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

«Թալին» ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իլհամ Ալիևին տված պատասխանը մեկնաբանել չի ուզում, ասում է՝ վարչապետի մասին ոչինչ մեկնաբանել չի ուզում:

«Ամենավտանգավորն այն է, որ մարդիկ գնում են իր հետևից, երբ գնում են թշնամու հետևից, դա ամենավտանգավորն է: Եթե կարողանում է փռել բոլորին ասֆալտին, ինչի՞ երկիրը ոտքի չի կանգնացնում, մի քանի հրամանի հարց է, մեր օլիգարխներն այնքան գումար ունեն, իսկ ժողովուրդը հացի փող չունեն: 49 հազար հայ մեկնել է մեր երկրից անվերադարձ, փողոցում քայլում ես, որ նայում ես՝ բոլորը օտարերկրացիներ են: Ես խոսելու ոչինչ չունեմ, ես անելու գործ ունեմ»,- պնդում է Սարգիս Կարապետյանը:

Սարգիս Կարապետյանը կիրակի օրը ժամ 12-ին բոլորին հրավիրում է չարտոնված հանրահավաքի: Խոստանում է, որ, եթե ժողովուրդն իրեն պատասխանի, որ ուզում է փրկվել, նա կփրկի նրանց:

«Եթե ժողովուրդն ասեց՝ այո, ես դա անելու եմ, միայնակ փրկել կարող եմ: Մասնագետները կարծիքներ են հայտնում, իրենց կարծելու ընթացքում Հայաստանը վերանում է: Մեր երկրի ղեկավարները վախենում են մեր միավորվելուց, մեր գիտնականները կարող են մեզ առաջնորդել, ես պատերազմից չեմ վախենում, արյուն է հոսելու, մեր ներքին թշնամու արյունը»,- ասաց Սարգիս Կարապետյանը:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս