Բաժիններ՝

Գերմանիան ու Ֆրանսիան ևս կասեցնում են զենքի վաճառքը Թուրքիային

Շվեդիայից, Նիդերլանդներից, Ֆինլանդիայից և Նորվեգիայից հետո, Ֆրանսիան և Գերմանիան նույնպես որոշում են կայացրել կասեցնել զենքի վաճառքը Թուրքիային։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Ինչպես նախորդ երկրների դեպքում, այս անգամ ևս պատճառն Թուրքիայի կողմից Սիրիայում քուրդ զինյալների դեմ սկսված «Խաղաղության ակունք» ռազմական օպերացիան է։

Թուրքական աղբյուրը հաղորդում է, որ Թուրքիան 2008-2017թթ. Ֆրանսիայից ներկրել է 23 մլն դոլարի չափ զենք։ Նույն ժամանակահատվածում Գերմանիայից Անկարան ներկրել է 15-30 մլն դոլարի զենք։

Հիշեցնենք, որ քրդերի դեմ «խաղաղության ակունք» ռազմագործողությունը մեկնարկել է հոկտեմբերի 9-ին։ Թուրքական զինուժի ներխուժումը Սիրիա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ամերիկյան զինված ստորաբաժանումները լքեցին Եփրատ գետի արևելյան հատվածը։

Արդեն մի շարք երկրներ, այդ թվում Հայաստանը դատապարտել են Թուրքիայի գործողությունները Սիրիայի հյուսիսում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031