Բաժիններ՝

Դեմոկրատ կոնգրեսականները բանաձև կներկայացնեն Սիրիայից ամերիկյան զորքի դուրսբերումը չեղարկելու համար

ԱՄՆ-ի Սենատի դեմոկրատական փոքրամասնության ղեկավար Չաք Շումերը հայտարարել է, որ դեմոկրատ կոնգրեսականները բանաձեւ կներկայացնեն, որով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին կոչ կարվի չեղարկել Սիրիայի հյուսիսից ամերիկյան զորքի դուրսբերման որոշումը: Այս մասին հայտնել է Hill թերթը:

Հրատարակության տվյալներով՝ Շումերը հայտարարել Է, որ հանդիպում է անցկացրել ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ, որի ընթացքում իրենք պայմանավորվել են, որ համատեղ բանաձեւ կառաջարկեն Թրամփի որոշման եւ Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողության վերաբերյալ:

«Մենք համատեղ բանաձեւ կներկայացնենք Սենատին եւ Ներկայացուցիչների պալատին, որը կոչ է անում նախագահին չեղարկել իր որոշումը, որպեսզի հնարավոր ամեն ինչ արվի քրդերին պաշտպանելու համար, անհրաժեշտ ամեն ինչ արվի, որպեսզի փախչելու հնարավորություն չտրվի ԻՊ-ի ահաբեկիչներին, ինչպես նաեւ համոզվելու, որ Թուրքիան կատարում է Սիրիայի վերաբերյալ ԱՄՆ-ի հետ ունեցած համաձայնագրերը»,- թերթը մեջբերել է Շումերի խոսքը:

Սենատորը նաեւ նշել է, որ, իր կարծիքով, բանաձեւը, որը դեռեւս մշակվում է, կստանա «երկու կուսակցությունների զգալի աջակցությունը», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս