Արոնյանը հաղթել է Մեն կղզու մրցաշարի 4-րդ տուրում
                                    Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Մեն կղզու մրցաշարում:
Մրցաշարի 4-րդ տուրում Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները: Լևոն Արոնյանը հաղթեց ԱՄՆ ներկայացնող հայազգի Սամուել Սևյանին:
Հրանտ Մելքումյանը, Էլինա Դանիելյանը, Սերգեյ Մովսեսյանը և Կարեն Մովսիսյանը պարտություն կրեցին:
Առաջատարներից կես միավորով հետ են Լևոն Արոնյանը և Գաբրիել Սարգսյանը:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    