Բաժիններ՝

Կուրտուան մեկնաբանել է մտավոր խնդիրների մասին լուրերը

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան մեկնաբանել է այն լուրերը, համաձայն որոնց՝ ինքը հոգեբանական առողջության հետ կապված խնդիրներ ունի:

«Ես գիտեմ, թե ինչ է նշանակում՝ լինել էլիտար ֆուտբոլիստ: Ես բացարձակ երջանիկ եմ, մտահոգիչ մտքեր չունեմ: Տեղեկատվամիջոցները պետք է պատասխանատվություն զգան և չհրապարակեն սուտ ու անհեթեթություն: Ի վերջո, կան իրական մարդիկ, ովքեր տառապում են նմանատիպ խնդիրներից: Կարծում եմ՝ այսպիսի բան գրելն անհարգալից է՝ ինչպես այդ մարդկանց, այնպես էլ՝ իմ նկատմամբ:

Ես երջանիկ եմ և քրտնաջան աշխատում եմ՝ «Ռեալի» երկրպագուներին երջանկություն պարգևելու համար: Մարդիկ, ովքեր գալիս են «Սանտյագո Բեռնաբեու», միշտ պահանջկոտ են, և մենք դա գիտենք: Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի նրանք ծափահարեն մեզ»,- Կուրտուայի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս