Բաժիններ՝

Սարգսյանը, Հակոբյանը և Դանիելյանը հաղթանակ են տոնել շախմատի Մեն կղզու մրցաշարի երկրորդ տուրում

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի մի շարք անդամներ շարունակում են ելույթները Մեն կղզու մրցաշարում:

Մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ տոնեցին Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը և Էլինա Դանիելյանը: Պարտիան ոչ-ոքի ավարտեցին Հրանտ Մելքումյանը, Կարեն Մովսիսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Լևոն Արոնյանը: Պարտություն կրեց Սերգեյ Մովսեսյանը:

Այժմ Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը կես միավորով են հետ առաջատարների խմբից:

FIDE-ի Grand Swiss մրցաշարը բաղկացած է 11 տուրից և այնտեղ խաղարկվում է  հավակնորդների մրցաշարի ուղեգիր: Այն կեզրափակվի հոկտեմբերի 21-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031