Սասունիկում մեկնարկեց «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովը. ուղիղ

Սասունիկ համայնքում մեկնարկեց «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովը: Համաժողովը տեղի է ունենում «Արմենիա Վայն» գինու գործարանում:

«Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովին ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, կառավարության ներկայացուցիչներ, պետական այրեր, գործարարներ, օտարերկրյա ներդրողներ և այլ հյուրեր:

Համաժողովի ընթացքում կներկայացվեն շուրջ 30 գործարար ծրագրեր, մարզի աշխատանքային միջավայրը, զարգացման հեռանկարները, գերակա ուղղությունները և տարբեր ոլորտներում առկա ներուժը:

Միջոցառման նպատակն է քննարկումների և փորձի փոխանակման միջոցով աջակցել մարզում իրականացվող ներդրումային ծրագրերին, ստեղծել նոր գործարար կապեր, բացահայտել բիզնես ոլորտում առկա խնդիրներն ու մշակել դրանց լուծման մեխանիզմները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031