Բախում է տեղի ունեցել Կիևում Թուրքիայի դեսպանատան մոտ անցկացված բողոքի ակցիայի ժամանակ
Կիեւում Թուրքայի դեսպանատան մոտ ընդհարում է տեղի ունեցել Սիրիայի հյուսիսում Անկարայի ռազմական գործողության դեմ բողոքի ակցիայի ժամանակ: Այդ մասին հայտնել է «Գրոմադսկե» կայքը՝ վկայակոչելով ակցիայի կազմակերպիչներից մեկին՝ Նատալյա Լունիոյին:
Լունիոն պատմել է, որ մի քանի տասնյակ մարդ է ակցիայի եկել Թուրքիայի դեսպանատան մոտ՝ բողոքելու Սիրիայում իրականացվող գործողության դեմ:
«Մենք Թուրքիայից պահանջում ենք դադարեցնել ներխուժումը Սիրիա: Մենք պահանջում ենք, որ Թուրքիան դադարեցնի պատերազմը, որում իբր պայքարում է ահաբեկիչների դեմ: Մենք պահանջում ենք դադարեցնել քրդերի կոտորածը»,- ասել է Լունիոն:
Նրա խոսքով՝ ակցիայի ընթացքում մի քանի մարդ է դուրս եկել դեսպանատան տարածքից ու հարձակվել ցուցարարների վրա: Ցուցարարներից մեկի դեմքին հարվածել էմեկը, որն այնուհետեւ վազել է դեսպանատան տարածք: Առայժմ հայտնի չէ՝ այդ մարդիկ արդյոք դեսպանության ներկայացուցիչներ են, թե նրանք պարզապես գտնվում են դրա տարածքում: Պատահարի վայր են ժամանել ոստիկաններ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: